Գլխավոր Քաղաքականություն 

ԵՄ Խորհուրդը սկսել է Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմի օրենսդրական ձևակերպումների գործընթացը

analitik.am

Փորձագետները սկսել են  Եվրամիության և Թուրքիայի միջև առանց վիզային ռեժիմի հաստատման օրենսդրական ձևակերպումներ անելու գործընթացը, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԵՄ Խորհուրդում ունեցած իր աղբյուրին:

Երեկ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ վիզային ռեժիմի դյուրացման գործընթացը սկսելու է այն ժամանակ, երբ Անկարան կատարի բոլոր պայմաններ, որոնք առաջ է քաշել եվրոպակա կողմը:

Մինչ այդ Եվրամիությունը հայտնել էր, որ Թուրքիային մնացել է 5 պայման կատարի, որոնց թվում էր նաև ահաբեկչության դեմ պայքարում օրենասդրական փոփոխություններ իրականացնելը, որից հրաժարվում էր Էրդողանը:

Նույն շարքից