Ինչպես հաղորդում է ANNA.NEWS գործակալությունը, չնայած «Ջեշ ալ-Իսլամ» ահաբեկչական խմբավորման ղեկավար Զահրան Ալյուշի հայտարարությանն, որ առժամանակ դադարեցվելու են մարտական գործողություններն, այսօր կրկին հրթիռակոծվել են Դամասկոսի բնակելի թաղամասերն, ինչի հետեւանքով զոհվել է 2 խաղաղ բնակիչ, կան բազմաթիվ վիրավորներ, որոց թվում՝ մանկահասակ մի երեխա գտվում է կրիտիկական վիճակում: Հրթիռակոծվել է նաեւ Դամասկոսի ագրարային համալսարանը, ինչի հետեւաքով վիրավորներ կան ուսանողների շրջանում:
Միաժամանաակ Ջոբարում սիրիական զինուժի համարժեք գործողությունների արդյունքում ոչնչացվել են հակառակորդի հրթիռային ու ականանետային հենակետերը:
Սիրական օդուժը հարվածներ է հասցրել նաեւ Դումի շրջանում, ինչի արդյունքում վնասազերծվել են տասնյակ իսլամականներ:
Շրջանի մերձակայքում հատուկ գործողությունների ժամանակ կառավարական ուժերին հաջողվել է շրջապատել ու լիկվիդացնել շուրջ 12 գրոհայինների: