Գլխավոր Տնտեսություն 

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ անցկացրեց «Հրազդան-Ցեմենտ»-ը փրկելու օրինագիծը

analitik.am

Այսօր՝ մայիսի 12-ին, ԱԺ պատգամավորները ձայների 80 կողմ, 12 դեմ,  7 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ անցկացրեցին «Հրազդան-Ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին օրենքի նախագիծը:

Նշենք, որ խոսքը մոտ 505 միլիոն դրամի մասին է: Ինչպես ավելի վաղ ներակայացրել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, դա արվում է, որպեսզի գործարանը շարունակի աշխատել և 470 աշխատակից չհայտնվի գործազուրկի կարգավիճակում:

Հավելենք նաև, որ այս օրինագիծը երրորդ ընթերցմամբ քվեարկության կդրվի մայիսի 16-ին, ինչի մասին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ-ն այսօր քվեարկեց մի շարք այլ նախագծեր ևս, որոնց թվում էր մասնավոր սեկտորի համար կուտակային կենսաթոշակային վճարների հավաքումը մինչև 2018 թվականը հետաձգելը: Այս փոփոխությունը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքերով, պարտադիր է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ անցավ ձայների 94 կողմ, 0 դեմ, 8 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Նույն շարքից