Հասարակություն 

Apple-ն ամենաթանկ բրենդն է աշխարհում

Ամերիկյան Apple ընկերությունը 6-րդ անգամ անընդմեջ գլխավորել է Forbes-ի վարկածով աշխարհի ամենաթանկ բրենդերի ցանկը: Ընկերությունը գնահատվել է 154,1 միլիարդ դոլար՝ առաջ անցնելով Google-ից, Microsoft-ից, Coca-Cola-ից և Facebook-ից:

Երկրորդ հորիզոնականում Google-ն է՝ 82,5 միլիարդ դոլարով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Microsoft-ը՝ 75,2 միլիարդ դոլարով:

Հնգյակում հայտնվել են նաև Coca-Cola-ն՝ 58,5 միլիարդով և Facebook-ը՝ 52,6 միլիարդով:

Նույն շարքից