Լեհ եղբայրները կարող են ուկրաինացիների հետ իրականացնել Հայրենական պատերազմի պատմության վերախմբագրումը, միասին նշել Օցվենցիմի ազատագրումն ու պնդել որ ճամբարը ազատագրել են Լվովի ուկրաինացիները, սակայն մտադիր չեն Ուկրիաինային անվճար զենք մատակարարել:
«Լեհաստանը պատրաստ է Ուկրաինայի վաճառել ամեն տեսակի զենք, սակայն երկիրը չի կարող անվճար դա անել, քանի որ կվտանգվի Լեհաստանի անվտանգությունն ու կթուլանա բանակը: Մենք պատրաստ են օգնել պատերազմական դրությամ մեջ գտնվող մեր հարեւանին, սահմանափակումներ չկան, սակայն միայն վճարելու դեպքում, քանի որ Լեհաստանը հարուստ երկիր չէ»,-հայտարարել է Լեհաստանի ազգային անվտանգության ղեկավար Ստանիսլավ Կոզեյը:
Բացի այդ, նա նշել է, որ չի պատրաստվում լեհ զինվորներին ուղարկել Ուկրաինա, քանի որ դա հակասահմանադրական է, ուստի Լեհաստանը ռազմական գործողությունների կմասնակցի միայն միջազգային մանդատի առկայությա պարագայում ու դաշնակցային պայմանագրերի շրջանակներում: