Հասարակություն 

Ֆիլիպիններում բախումների զոհ է դարձել 43 մարդ

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ֆիլիպիններում ոստիկանության ու մահմեդական «Իսլամական ճակատ» խմբավորման ներկայացուցիչների միջեւ բախումների արդյունքում զոհվել է 43 մարդ, որքոնցից 37-ը իրավապահներ են: Բախումները տեղի ե ունեցել Ֆիլիպինների Միգինդանաո պրովինցիայի բնակավայրերից մեկում, երբ ոստիկանական ուժերը փորձել են ձերբակալել ահաբեկչության մեջ կասկածվող իսլամականին:

Բնակավայիր բնակիչները զինված դիմադրութություն են ցուցաբերել, ինչի արդյունքում զոհվել է 37 իրավապահ:

Հիմնականում քրիստոնեաբնակ Ֆիլիպինների հարավում զգալի թիվ կազմող մահմեդականները ընդգրկված են տարբեր իսլամական խմբավորումներում, որոցից ամենահեղինակավորը «Իսլամական ազատագրության ճակատն» է: Խմբավորումը արդեն 40 տարի շարունակ պայքորում է կենտրոնական իշխանության դեմ, ինչի արդյունքուն զոհվել է 150 հազար մարդ:2012թ.-ին նրաք հաշտության պայմանագիր էին կնքել Ֆիլիպինների իշխանությունների հետ, սակայն նրանցից առանձնացած «Իսլամական ազատագրության» մարտիկները շարունակում են պայքարը՝ պարբերաբար ահաբեկչական գործողությունների դիմելով:

 

Նույն շարքից