Գլխավոր Քաղաքականություն 

Ադրբեջանը պետք է վերադարձնի Արցախի օկուպացրած շրջանները. Քոչարյան

analitik.am

Այսօր՝ մայիսի 12-ին, կառավարության նիստից հետո ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քաչարյանը, խոսելով Ռուսաստանի դեսպանատան աշխատակցի այն հայտարարության մասին, թե Արցախ ռուսական զենք չի գնա, քանի դեռ Հայաստանը չի ճանաչել ԼՂՀ-ն, ասաց, որ Մոսկվայի դիրքորոշումն այդ հարցում հայտնի է, իսկ հայկական կողմը պարտավոր չէ արձագանքել տարբեր շեղումներին և այլն:

Ինչ վերաբերում է ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի կողմից օրեր առաջ Հաղթանակի զբոսայգում հնչեցրած խոսքերին, ապա Շավարշ Քոչարյաննն ասաց, որ այդ հարցին դեսպանը չէ որ պետք է պատասխանի, քանի որ այլ ատյաններ կան:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին ՌԴ դեսպանը, պատասխանելով այն հարցին,թե ինչու է Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին, ասաց. «Ցույց տվեք ինձ մի փաստաթուղթ, որը կապացուցի, որ Ռուսաստանը շարունակում է դա անել»:

ՀՀ փոխարտգործնախարարը խոսեց նաև Ադրբեջանի տարածքային պահանջների մասին՝ նշելով, որ դրանից առաջ Բաքուն պարտավոր է վերադարձնել Լեռնային Ղարաբաղի օկուպացված շրջանները՝ Մարտունու և Մարտակերտի շրջանների մնացած հատվածները, ինչպես նաև Շահումյանը և ճանաչել Արցախը, քանի որ այդ հարցերը Բաքուն պետք է քննարկի հենց Ստեփանակերտի հետ:

Քոչարյանը նշեց նաև, որ ադրբեջանական քաղաքականությունը չի փոխվել և Բաքուն մինչև այսօր բանակցություններն օգտագործել է որպես քող, առաջ է քաշել իր քարոզչությունը և զինվել հարցը ռազմական ճանապարհով լուծելու համար:

Նույն շարքից