Գլխավոր Քաղաքականություն 

Մոսկվան ողղջունում է ցանկացած քայլ, որն ուղղված կլինի լարվածությունը թուլացնելուն. Պեսկով

analitik.am

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է ցանկացած քայլ, որն ուղղված կլինի ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի լարվածությունը թուլացնելուն և Բաքվին ու Երևանին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելուն: Այս կերպ Պեսկովն արձագանքել է մամուլում հայտնված այն տեղեկություններին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները մոտ օրերս կարող են հանդիպում ունենալ:

«Այդ ինֆորմացիայի մասին կոնկրետ բան ասել չեմ կարող: Անկասկած, Մոսկվան ողղջունում է ցանկացած քայլ, որն ուղղված կլինի հակամարտության գոտում իրավիճակի լարվածությունը թուլացնելուն և երկխոսությունը վերսկսելուն, ինչը թույլ կտա հասնել հարցի դիվանագիտական կարգավորմանը»,-ասել է Պեսկովը:

Նույն շարքից