Հասարակություն գլխավոր 

Մեր վիրավոր զինծառայողներից երկուսը շարունակում են մնալ ծայրահող ծանր վիճակում. Արմեն Մուրադյան

Այսօր՝ մայիսի 12-ին, կառավարության նիստից հետո ՀՀ առողջապահության նախարարը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ բոլոր վիրավոր զինվորները հենց առաջին օրվանից գտնվում են ուշադրության կենտրոնում, և ինքն անձամբ այցելել է գրեթե բոլորին՝ Արցախից մինչև Հայաստան:

«Մենք 10 օր առաջ հայտարարեցինք, որ չունենք զինծառայողներ, ովքեր վերականգնողական բուժման կարիք ունեն, սակայն արդեն այսօր մեր տղաներից մի քանիսին տեղափոխել են Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն, որտեղ հաջողություններ են գրանցվում: Մասնավորապես տղաներից մեկը՝ Հայկը,  արդեն քայլում է, իսկ մյուսը, ում անունն էլի Հայկ է, խոստացավ մեզ, որ շուտով ինքն էլ ոտքի կկանգնի»,-ասաց Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ մեր բժիշկները բարձր որակներ ունեն և միշտ եղել են զինծառայողների կողքին՝ ցուցաբերելով նաև մարդկային ջերմությունը:

Մուրդայանը նշեց, որ գրեթե ամեն օր հանդիպում է վիրավոր զինծառայողների ծնողների հետ. «Երեկ  նույնպես մենք հանդիպել ենք տղաների ծնողների հետ: Զրուցել ենք նաև Ռուբենի և Արմանի ծնողների հետ, քննարկել նրանց վիճակը՝ արդյո՞ք պատրաստ են վերջիններս տեղափոխման և արդո՞ք Հայաստանում չենք կարող նրանց բուժել մինչև վերջ: Ծնողներն իրենց տեսակետները հայտնեցին, սթափ քննարկումներ ծավալեցինք և ծնողները համոզվեցին, որ Հայաստանում էլ կարող ենք տղաներին բուժել: Սակայն, ամեն դեպքում, նրանք ցանկանում են, որ իրենց որդիները տեղափոխվեն արտասահման: Մենք պարտավոր ենք այդ աշխատանքները կազմակերպել: Մենք աշխատել ենք նար բարերարների հետ, ովքեր կօգնեն: Փաստացի այսօր տղաների ծնողները հնարավորություն ունեն տեղափոխման համար, սակայն պետք է հասկանալ, տղաների առողջական վիճակը թույլ տալիս է արդյո՞ք դա անել»:

Նախարարը նաև ասաց, որ այսօր մենք երկու ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառաայող ունենք, որոնցից մեկը Հոսպիտալում է, մյուսը՝ Էրեբունի ԲԿ-ում:

Հարկ է նշել, որ նախարարը զինծառայողների մասին խոսելիս, նշում էր վերջիններիս անունները՝ Ռոլանդ, Ավետիս, Ռուբեն, Հայկ, Արման...

Նույն շարքից