Քաղաքական 

Ինչպե՞ս է Հովիկ Աբրահամյանը պայքարելու մենաշնորհների դեմ, եթե ինքն էլ մենաշնորհներ ունի

Այսօր՝ մայիսի 12-ին, կառավարության նիստից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, պատասխանելով շաքարի մոնաշնորհի մասին լրագրողների հարցին, նշեց, որ այս պահին իր ղեկավարած նախարարությունն ուսումնասիրություններ չունի այդ ոլորտի մասով, հետևաբար որևէ բան ասել չի կարող. «Ես ձեզ՝ որպես լրագրողների, խնդրում եմ օգնել ուսումնասիրություններ կատարել, հարցումներ անկցացրեք, հասկանանք, թե Հայաստանում գործող սուպերմարկետները բոլորը մի՞ տեղից են ձեռք բերում շաքար, թե՞ կարող են ներմուծել: Իսկ եթե կարող են ներմուծել, ի՞նչ խնդիրներ կարող են ունենալ: Ես տեղյակ չեմ, քանի որ այսօր նախարարությունն առանձին շուկաների ուսումնասիրություն իրականացնելու լիազորություն չունի»:
Լրագրողներից մեկի այն դիտարկման, որ անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում խոսվում է մենաշնորհների մասին, սակայն գործը տեղից չի շարժվում, Մինասյանն ասաց, որ նման բան չկա և որպես օրինակ խոսեց հեռահաղորդակցության ոլորտի մասին. «Հնարավոր է շարժը բավարար չէ, սակայն այն կա: Իսկ նոր սահմանադրությամբ սահմանված կարգավորումները թույլ կտան հակամենաշնորհային ավելի արդյունավետ քաղաքականություն վարել»:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես պետք է օրինակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պայքարի մենաշնորհների դեմ, եթե ինքն էլ, իր որդին էլ ունեն մենաշնորհներ, Մինասյանն ասաց, որ հարցն իրեն չպետք է ուղղել:

Նույն շարքից