Արցախն արձագանքում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանն այն մասին, որ եկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը:
Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նշեց, որ բանակցային գործընթացում Արցախի մասնակցությանն այլընտրանք չկա:
«Լիարժեք ձևաչափի վերականգնման համար ահագին ժամանակ է պետք, բայց դա այլընտրանք չունի, մանավանդ այս 4 օրվա պատերազմից հետո: Ադրբեջանը պատերազմում էր մեր դեմ, և ամբողջ աշխարհը գիտի այդ մասին: Բայց Ադրբեջանը չի ուզում մեզ հետ բանակցել, սա տրամաբանակա՞ն մոտեցում է, իհարկե, ոչ: Հասկանում ենք, որ բարդություններ կան, բայց միևնույն է, մենք աշխատելու ենք բանակցային լիարժեք ձևաչափը վերականգնելու ուղղությամբ»,-ասաց Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով, եթե հանդիպան ընթացքում խաղաղության հաստատմանն ուղղված որոշումներ լինեն, ապա սպասվող հանդիպումն արդարացված կլինի: Ըստ նրա` ցույց կտա ժամանակը:
Մանրամասն՝ armenpress.am