Հասարակություն 

Պետք է առաջ գնանք, այլևս նման հնարավորություն չենք ունենալու. Սեֆիլյան

Այսօր՝ մայիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որր հայկական կողմը պետք է առաջ գնա և ստիպի հակառակորդին նահանջել, քանի որ այլևս նման հնարավորություն չի լինի. «Ապրիլի սկզբների մարտական գործողությունների հենց առաջին օրերից մենք գիտեինք, որ դիրքեր ենք կորցրել: Այսօր խոսվում է միայն 500 քռ/մ տարածքի մասին, սակայն իրականում կորուստն ավելի մեծ է: Պետք չէ թաքցնել կորուստի իրական չափը»:

Նրա խոսքերով հայկական կողմը պետք է փոխի մարտավարությունը, հակառակ դեպքում ավելի մեծ կորուստներ կարող է ունենալ. «Թող որևէ մեկը չմտածի, թե Ադրբեջանը մեզանից ուժեղ է և կապ չունի, որ որակյալ զենք ունեն: Մենք ունենք բոլոր ռեսուրսները հակառակորդին մի քանի օրում ծնկի բերելու համար»:

Նույն շարքից