Գլխավոր Քաղաքականություն 

Հաջորդ շաաբաթ Սարգսյան-Ալիև հանդիպում տեղի կունենա. ՌԴ ԱԳՆ

analitik.am

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախատեսված է հաջորդ շաբաթ Վիեննայում: Այդ հանդիպմանը կարող են մասնակցել նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարները: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքերով, այդ հանդիպումով փորձ կարվի ամրացնել հրադադարի ռեժիմը, փոքրացնել ռազմական ռիսկը և պայմանավորվել վստահության կոնկրետ միջոցառումների շուրջ. «Մենք կարծում ենք, որ նմանատիպ հանդիպումները կարող են հակամարտության գոտում նպաստել կայունությանը: Իհարկե պետք է համապատասխան պայմաններ ապահովել բանակցային գործընթացը վերսկսելու համար, որն ուղղված կլինի հակամարտության համապարփակ կարգավորմանը»:

Նույն շարքից