Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում: Դաղստանի ղեկավար Ռամազան Աբդուլատիպովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ադրբեջանի և Դաղստանի հարաբերությունները կարևոր դերակատարում ունեն ռազմավարական բնույթ կրող ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների զարգացման համար»,-ասել է Ալիևը:
Իր հերթին Աբդուլատիպովը նշել է, որ այդ հարաբերությունների սկիզը դրվել է Հեյդար Ալիևի և Վլադիմիր Պուտինի ջանքերով: