Աշխարհահռչակ ամերիկացի թենիսիստուհի Սերեն Ուիլյամսը շան կեր է համտեսել և թունավորվել: Համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որի միջոցով մարզուհին պատմում է, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել:
Նա մասնավորապես նշում է, որ դեպքը տեղի է ունեցել Հռոմի հյուրանոցներից մեկում, որտեղ կենդանուն կերի հոտը և տեսքը այնքան են դուր եկել մարզուհուն, որ վերջինս որոշել է համտեսել, սակայն մի քանի ժամ անց լուրջ խնդիրներ են սկսվել ստամոքսի հետ. «Ճիշտ կլիներ, եթե գրեին, որ այն վնասակար է մարդկանց համար»,-հավելել է նա: