Հասարակություն 

Սիրիայում հարձակման են ենթարկվել պետական հեռուստատեսության նկարահանող խմբի անդամները

 

Ինչպես հաղորդում է ANNA.NEWS գործակալությունը, Սիրիայի Թել-Սավան շրջանում շարունակվում են մարտերը, որտեղ գրոհայինները փորձել են ճեղքել կառավարական ուժերի պաշտպանությունը Հարաստի պլանտացիաների տարածքում: Սիրիական զինուժին ու աշխարհազորայինների հաջողվել է թիկունքից շրջապատել հակառակորդին ու ոչնչացնել նրանց հրթիռային ու ականանետային հենակետերը: Ան-Նուսրա խմբավորմա ահաբեկիչները հարձակում են ձեռնարկել ստրատեգիական կարեւոր նշանակություն ունեցող Սալյամ ավտոխճուղու ուղղությամբ: Սիրիական հրետանին ու օդուժը լռեցրել է Թեյբայում ու Խան-Շիխի շրջանում տեղակայված հենակետերը ու կասեցնել նրանց առաջխաղացումը դեպի ավտոխճուղի:

 

Ռազմական գործողությունները շարունակվել են նաեւ Կալյամունի ու Զաբադայինի արեւմտյան շրջաններում, որտեղ գրոհայինները փորձում են կասեցնել կառավարական ուժերի առաջխաղացումը:

Բեյթ-Սահմ բնակավայրում սիրիական պետական հեռուաստատեսության նկարահանող խումբն ենթարկվել է գրոհայինների հարձակմանը, սակայն տեղի բնակչությունը կասեցրել է ոտնձգությունները՝ սեփական մարմիններով փակելով լրագրողների ավտոբուսը:

 

 

 

 

Նույն շարքից