Միջազգային Հասարակություն 

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կերկարաձգվեն կես տարով

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը,Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարները մտադիր են կես տարով երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական սահմանափակումները, ինչպես նաեւ սեւ ցուցակում ներառեն ռուսական ընկերություններն ու անհատ քաղաքացիներին:

««Իրավիճակի վատթարացման ֆոնին Խորհուրդը համաձայնել է մինչև 2015-ի սեպտեմբեր երկարաձգել 2014-ի մարտին սահմանված  և հետագայում ավելացված պատժամիջոցները ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք սպառնում են կամ ներգրավված են Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնավարության խախտման գործում», - ասվում է վերոհիշյան փատաթղթում:

Նշենք, որ Բրյուսելում արտահերթ նիստի պատրաստվող նախարարների վերջնական հայտարարության նախագիծը ԵՄ անդամ երկրների կառավարություններին փոխանցել է արտաքին քաղաքականության եվրոպական ծառայությունը:

 

 

 

Նույն շարքից