Նորվեգական Տրոնհեյմ քաղաքում, որը բնակչության թվով աշխարհում երրորդն է, արգելել են գովազդներում օգտագործել մերկ մարմինների պատկերներ:
Lenta.ru-ի հաղորդմամբ, գովազդներում նման կերպարները վատ են անդրադառնում մարդկանց՝ իրենց մարմնի մասին ունեցած կարծիքի վրա:
Նրանք սկսում են մտածել, որ իրենք այնքան իդեալական չեն, որքան գովազդում պատկերված մարմին ունեցողները: Հենց այդ պատճառով որոշվել է, որ նման գովազդներն ունեն խտրական բնույթ ու շատերի համար վիրավորական են համարվում: