Հասարակություն 

Կոսովոյում ցույցը վերածվել է ընդհարումների

 

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Կոսովոյի Պրիշտին քաղաքում ընդդիմության ցույցը վերածվել է ընդհարումների, ինչի արդյունքոմ վիրավորվել են տասնյակ մարդիկ:

 

Ցուցարարները պահանջել են Կոսովոյի էթնիկ սերբ, կառավարության անդամ Ալեքսանդր Յաբլանովիչի հրաժարականը, ով ավելի վաղ ալբանացի ընդդիմադիրներին անվանել էր վայրենիներ: Ալբանացիներն արգելել էին հավատացյալների մուտքը ուղղափառ եկեղեցի՝ պատճառաբանելով, որ այնտեղ են գտնվում պատերազմի հանցագործները:

 

Ավելի ուշ Յաբլոնովիչը ներողություն էր խնդրել իր խոսքերի համար, սակայն շուրջ 2 հազար ալբանացիներ դուրս էին եկել ցույցի՝ պահանջելով նրա հրաժարականը:

Արդյունքում բախումներ էր տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանության միջեւ, ինչի հետեւանքով տասնյակ մարդիկ, այդ թվում՝ ոստիկանները ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ: Իրավապահները ստիպված են եղել ցուցարարների դեմ կիրառել ռետինե մահակներ ու արցունքաբեր գազ:

 

Նույն շարքից