Քաղաքական Միջազգային 

Թրամփը երբեք չի դառնա ԱՄՆ նախագահ. Քլունի

Դերասան Ջորջ Քլունին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը երբեք չի դառնա ԱՄՆ նախագահ, քանի որ վախը երբեք չի իշխի այդ երկրին։ Այս մասին հայտնում է Theguardian-ը:

Հինգշաբթի Կաննի կինոփառատոնի շրջանակում ռեժիսոր Ջոդի Ֆոսթերը ներկայացրել է իր նոր ֆիլմը՝ «Դրամական հրեշը», որի գլխավոր դերերում հանդես են գալիս Ջորջ Քլունին և Ջուլիա Ռոբերթսը։ Մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարցրել է, թե նկարահանող խումբը տեսնո՞ւմ է ֆիլմը որպես իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակ, եթե ԱՄՆ նախագահ դառնա Դոնալդ Թրամփը։

«Սկսենք նրանից, որ Դոնալդ Թրամփը չի դառնա նախագահ։ Դա տեղի չի ունենա, քանի որ վախն այն բան չէ, որը կառավարելու է մեր երկիրը։ Մենք չենք վախենա մուսուլմաններից կամ ներգաղթյալներից կամ կանանցից, մենք իրականում ոչինչից չենք վախենում, այդ իսկ պատճառով չենք դիմի վախի օգնությանը»,- հայտնել է Քլունին։

Նույն շարքից