Հասարակություն 

Ուկրաինական շուրջ 10 հազար զինծառայողներ կհայտնվեն շրջապատման մեջ

 

Ինչպես հաղորդում է  INTERFAX.RU գործակալությունը, Դեբելցեվո բնակավայրի մոտ ուկրաինական բանակի շուրջ 10 հազար զինվորականներ կարող են հայտնվել շրջապատման մեջ: Այդ մասին հայտնել են Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության նախարարությունից:

 

«Դեբելցովոյում գտնվում են 10 հազար ուկրաինացի զինվորականներ, որոնք աստիճանաբար նահանջում են: Ավելորդ զոհեր բացառելու համար ցանկալի է անմիջապես ավարտին հասցնել շրջապատումը»,- հայտնել են աշխարհազորայինները:

 

Էդուարդ Բասուրինը նշել է, որ տերիտորիան բավականին մեծ է, ուստի առաջանում են որոշակի դժվարություններ, սակայն այդ տարածքից նվազել են հրետակոծությունները:

Միաժամանակ ուկրաինական ուժայինների շտաբում հերքում են շրջապատման մասին աշխարհազորայինների հաղորդագրությունը:

 

 

 

Նույն շարքից