Գլխավոր Հասարակություն 

Հերթական պաշտոնյան, ով շքեղ բնակարան ունի Լոնդոնում և ԱՄՆ-ում. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Դատաիրավական ԾԻԳ»-ի նախկին տնօրեն Արթուր Թունյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի խորհրդականն է: Հիշեցնենք, որ նա հանրությանը հայտնի դարձավ Վերահսկիչ պալատի հաշվետվություններից մեկի ներկայացման շրջանակներում:

Բոլորն են հիշում, թե ԱԺ ամբիոնից ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ինչպես էր ցույց տալիս մալուխի կտորն ու հայտարարում, թե դրա 1 մետրը խանութում արժի 130 դրամ, մինչդեռ այս ԾԻԳ-ը այն գնել է 1007 դրամով:

Այս բացահայտումից կարճ ժամանակ հետո Թունյանն ազատվեց պաշտոնից: Իսկ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո հայտնի դարձավ, որ Թունյանը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նման բնակարան է գնել Լոնդոնում, որն արժե ավելի քան կես մլն դոլար: Նման շքեղ բնակարան էլ նա գնել է ԱՄՆ-ում: Թունյանն ինքն էլ չի հերքել այս տեղեկությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից