Գլխավոր Քաղաքականություն 

«Չէ, պտի՜ տառապեմ». Պատգամավորները տառապում են. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը  գրում է.  «Հարկային նոր օրենսգիրքը, որի որոշ դրույթները պետք է կյանքի կոչվեն 2017-ից, իսկ բուն օրենսգիրքն ամբողջությամբ՝ 2018-ից, պարզվում է՝ 700 էջ է։

«էդ պտի հա կարդաս ու կարդաս»,– ասել է օրենսգրքի ԱԺ «պատասխանատու», տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։

«Տնաշենն էնքան երկար ա, մինչև սեպտեմբեր հազիվ էլ կարդանք»։

Ի դեպ, ըստ թերթի աղբյուրների, հայոց «պատասխանատուների» համար ոչ միայն դժվար հաղթահարելի է 700 էջանոց «գիրքը», այլև այն, որ Արևմուտքը հարկային դաշտը լրջորեն բարեփոխելու պահանջներ է դրել, այդ իսկ պատճառով «մերոնք» չեն շտապում նոր խաղի կանոններով օրենսգիրքը խաղի մեջ մտցնել, այդ իսկ պատճառով միմյանց հորդորում են՝ «նե տառապիս», ու պատասխան ստանում՝ «չէ, պտի՜ տառապեմ»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից