Գլխավոր Հասարակություն 

Սամվել Բաբայանը Հայաստան չի եկել. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Սամվել Բաբայանը օրերս Հայաստան ոտք չի դրել»,- երեկ  թերթի թղթակցի հետ զրույցում վստահեցրել է Բաբայանի հարազատներից մեկը՝ արձագանքելով մամուլում տեղ գտած այն տեղեկությանը, թե Սամվել Բաբայանը Հայաստան է վերադարձել։

Բաբայանի դուստրը՝ Աննա Բաբայանն էլ ֆեյսբուքյան իր Էջում երեկ արձագանքել է վերոնշյալ հրապարակման հաջորդ օրը կայքերից մեկում տեղ գտած տեղեկությանը, թե Բաբայանը Հյուսիսային պողոտայում գտնվող «Նորթ ավենյու» հյուրանոցում հանդիպել է Վարդան Օսկանյանի հետ։

«Նրանք մոտավորապես մեկուկես ժամ զրուցել են։ Ամենայն հավանականությամբ խոսքը գնացել է Վարդան Օսկանյանի նոր կուսակցությանը Սամվել Բաբայանի միանալու, նրա դերակատարության շուրջ»,– գրել էր կայքը։

«)))))))… Լավ էլի… էլ ի՞նչ»,– սույն հրապարակմանն այսպես էր արձագանքել Բաբայանի դուստրը»»։

Նույն շարքից