«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ մարտիրոսյանն օրերս հայտարարեց, թե Հայաստանը չի կարող արտահանել իր զենքը, քանի որ միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է եւ ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ: Մարտիրոսյանի այս հատարարությունը քննադատության արժանացավ գրեթե բոլոր հասարակական շերտերի ներկայացուցիչների կողմից: Այս օրերին շատերը գրեցին, թե ինչ հարստությունների է հասել Ռադիկ Մարտիրոսյանն իր մատնանշած քոսոտ երկրի հաշվին:
Մասնավորապես, մեզ հաջողվեց պարզել, որ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի որդին քաղաքում իրեն ամենևին էլ վատ չի զգում: Վերջերս Երևանի կենտրոնական փողոցներում ավելի շատ անշարժ գույք ու աշխատող բիզնես ունի, քան հասարակությանը քաջ հայտնի դեմքերի զավակները:
Մաշտոց-Կորյունի փողոցների հատման կետում՝ Պոնչիկանոցի հարեւանությամբ գործում է «ՊԻԼՍՆԵՐ ՀԱՈՒՍ» ռեստորան-գարեջրատունը: Գարեջուրն այստեղ ներմուծվում է Չեխիայից, ավելին՝ ընդամենը մի քանի ամիս առաջ ռեստորանը ենթարկվեց կապիտալ վերանորոգման, և այսօր այն համարվում է Երևանի ամենաթանկ ռեստորաններից մեկը, որտեղ միշտ մարդաշատ է: Ընդ որու՝ այստեղ սիրում են գարեջուր խմել իշխանական էլիտայի ներկայացուցիչները:
Բացի այս, պարոն Ռադիկի բիզնեսմեն որդուն է պատկանում Երևանի կենտրոնում տեղակայված Mont Blanc թանկարժեք կաշվե իրերի, աքսեսուարների և ժամացույցների բրենդային խանութ-սրահը: Այստեղից գնումներ կարող են կատարել բացառապես հարուստները, որոնց մեծամասնությունն, ի դեպ, հարստացել է քոսոտ երկիրը թալանելու հաշվին:
Ռադիկ Մարտիրոսյանի որդին, որը երևանյան երիտասարդությանը հայտնի է իր անհասկանալի «Չիբ» մականունով (երկար ուսումնասիրություններից հետո պարզեցինք, որ դա Չեբուրաշկայի կրճատ ձևն է), հիրավի չէր էլ կարողանա հաղթահարել քոսոտության կարգավիճակը, եթե վերջինիս հայրը ժամանակին շար հարցերում արագ չկողմնորոշվեր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում