Հասարակություն 

Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձը նշել են նաև Հալեպում

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ  հունվարի 28-ին Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կազմակերպվել էր ընդունելություն :

Միջոցառման ընթացքում շնորհավորական խոսքով ներկաներին դիմել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը:

Վերջինս շեշտել է Հայոց բանակի անգնահատելի դերը Հայաստանի ու Արցախի անվտանգության, սահմանների պաշտպանության, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության ու կայունության ապահովման գործում:

Ընդունելության ընթացքում ՀՀ քաղաքացու անձնագրեր են հանձնվել մի խումբ հալեպահայերի: Իրենց խոսքում նորընծա քաղաքացիները վստահեցրել են, որ բարձր պատվով և պատասխանատվության մեծ զգացումով կկրեն այս նշանակալի և հիշարժան օրը ստացած ՀՀ անձնագրերը:

Նույն շարքից