Հասարակություն 

Առեղծվածային սպանություն Երևանում. քույր ու եղբայր մահացել են. հայրը հիվանդանոցում է. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 13-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կարապետյան փողոցի 30Ա սեփական տանը մահացած քաղաքացի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված հասցե են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝  shamshyan.com 

Նույն շարքից