Գլխավոր Քաղաքականություն 

ԵՄ-ն ցանկանում է արդյունք տեսնել, թե ինչպես է ՀՀ կառավարությունը պայքարում կառուպցիայի դեմ

analitik.am

Եվրամիությունը նախատեսել է 15 միլիոն եվրո տրամադրել Հայաստանի կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարի համար: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, կազմակերպված «Կառավարություն-Քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ հավելելով,  որ այդ գումարը դեռ բաշխված և ծախսված չէ:

Սվիտալսկու խոսքերով,  գումարը կառավարությանը կտրամադրվի միայն այն դեպքում, եթե հայկական կողմը կատարի պայմանները:

Նա մասնավորապես նշեց, որ ԵՄ-ն պետք է կոնկրետ արդյունքների տեսնի, հակառակ դեպքում այդ գումարը չի փոխանցվի ՀՀ կառավարությանը:

Սվիտալսկին նաև վստահություն հայտեց, որ կոռուպցիան թուլացնում է երկիրը, դրա դեմ պայքարը Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի և ազգային անվտանգության հարց է:

Նույն շարքից