Հասարակություն 

Օրինական են արդյո՞ք Միհրան Պողոսյանի բիզնեսները

Այսօր՝ մայիսի 13-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչ է արվում կոռուպցիայի դեմ պայքարում, նշեց, որ  քայլերը կան. «Գուցե տեմպը բավարար չէ, կամ արդյունքները չեն գոհացնում, սակայն  քայլեր կատարվում են, ինչը տեսանելի է»:

Ինչ վերաբերում է ԴԱՀԿ նախկին պետ Միհարն Պողոսյանի գործին, ապա Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին նախաքննություն է կատարվում. «Զուտ իրավական տեսանկյունից հարցին պատասխանելով՝ կարող եմ ասել, որ դեռ քիչ ժամանակ է անցել, ընդամենը մի քանի օր առաջ է գործն ուղարկվել համապատասխան իրավապահ մարմիններին»:

Նախարարը խոսեց նաև Պողոսյանի բիզնեսների մասին՝ մասնավորապես նշելով, որ ինքն իրավասու չի ասել՝ այդ բիզնեսներն օրինական են, թե՝ ոչ և հավելելով, որ քննությունը կպատասխանի բոլոր հարցերին:

Նույն շարքից