Քաղաքական 

Հայաստանը պետական արժեքների հետ լրջագույն խնդիրներ կարող է ունենալ. Վարդան Այվազյան

Այսօր՝ մայիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը նշեց, որ տնտեսական հաջողություններ չգրանցելու դեպքում Հայաստանը պետական արժեքների հետ  լրջագույն խնդիրներ կարող է ունենալ:

Նա, խոսելով կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարության մասին, նշեց, որ հայտարարությունները պետք է գործով իրականացվեն, իսկ եթե հստակ քայլեր չարվեն, կլինի նաև համապատասխան գնահատական:

Ինչ վերաբերում է սպասվելիք ստուգումներին, Հանրապետական պատգամավորն ասաց, որ ինքը վախենալու պատճառներ չունի և հարստացել է դրսից բերված փողերով. «Ես դեմ չեմ եղել ստուգման, որ վերահսկողության մեխանիզմներ լինեն ու սկսեն ինձնից: Ես դրսից եմ փող բերել ու հարստացել, այլ ոչ թե ներսից գողացել: Գտեք մեկին, որ դրսից երկու կոպեկ փարա է բերում ու հարստանում»:

Նույն շարքից