Հասարակություն 

Մահացել է «Մացառուտներում երգողները» վեպի հեղինակ Քոլին Մաքալոուը

Յոթանասունյոթ տարեկանում մահացել է ավստրալացի գրող Քոլին Մաքալոուն, ով առավել հայտնի է որպես «Մացառուտներում երգողները» վեպի հեղինակ, գրում է lenta.ru-ն:

 

Մաքալոուն մահացել է ավստրալական Նորֆոլկ կղզում: Նա մի քանի անգամ սրտի կաթված է ստացել և իր կյանքի վերջին տարիներին գամված է եղել անվասայլակին:

 

Նրա գիրքը հրատարակվել է 1977-ին, որից հետո դարձել է համաշխարհային բեսթսելեր: Այնուհետև 1983-ին գրքի հիման վրա ֆիլմ է նկարահանվել:

 

Ռիչարդ Չեմբերլենի մասնակցությամբ չորս մասից բաղկացած հեռուստասերիալը դարձել է երկրորդ ամենահայտնի մինի-սերիալն ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ: 

Նույն շարքից