Քաղաքական 

Պետք է հրապարակել մենաշնորհների տերերի անունները. Անուշ Սեդրակյան

Այսօր՝ մայիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյան, խոսելով երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահմայնի հայտարարության մասին, ասաց, որ Հայաստանում կառուպցիայի դեմ պայքարը պետք է լինի անվանական, ինչպես՝ հաջողոություններն են, այնինչ մեր երկրում կառուպցիան դարձրել են անդեմ. «Ինչ վերաբերում է մարտահրավերներին, ապա պետք է հասկանալ, որ մենք միշտ ենք դրանց առջև կանգնած եղել, ուղղակի վերջին դեպքերը դրանքա ավելի երևացող դարձերցին»:

Մենաշնորհների դեմ պայքարի մասին խոսելիս տիկին Սեդրակյանն ասաց, որ դրա համար անհրաժեշտ է օրինակ անկախ դատական համակարգ, որը Հայաստանում չկա. «Պետք է հրապարակել մենաշնորհների տերերի, կոռուպցիոն գործընթացում ներառված մարդկանց անունները: Կոռուպցիան մի սպա, մի զինվորական բռնելը չէ: Իսկ եթե հարցը վերաբերում է զինվորին թալանելուն, պետք է լինեն քրեական պատժամիջոցներ, իսկ աշխատանքից ազատումն ընդամենը ադմինիստրատիվ տույժ է»:

Նույն շարքից