Շրջանառության հարկի մասին օրենքի կասեցում պահանջող առեւտրականները, որոնց թիվն արդեն մի քանի հազարի է հասնում, երթով հասել են նախագահական նստավայր եւ ամբողջությամբ փակել են Բաղրամյան փողոցը: Նշենք, որ երթը հսկում են մեծ թվով ոստիկաններ, իսկ առեւտրականների թիվն այնքան մեծ է, որ նրանց մի մասը հասել է նախագահական, իսկ մյուս մասը դեռ Օպերայի մոտ է: