Հասարակություն 

Ադրբեջանն ինքը քիմիական նյութեր կիրառելու մեծ փորձ ունի. Դավիթ Բաբայան. armenpress.am

Ադրբեջանը սեփական հանցագործությունները կոծկելու համար հայկական զինված ուժերի դեմ կեղծ տեղեկություններ է տարածում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նմա կարծիք հայտնեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար  Դավիթ Բաբայանը` անդրադառնալով այն հայտարարությունը, որ Ադրբեջանի համապատասխան մարմինները քրեական գո րծ են հարուցել` հիմքում մեղադրելով հայերին: Ադրբեջանը նշում է, թե իբր հայկական կողմը քիմիական զենք է կիրառել:

«Դա բացահայտ սուտ է, Ադրբեջանը փորձում է սեփական հանցագործությունները կոծկել:  Ադրբեջանն ինքն ունի շատ հարուստ փորձ քիմիական նյութեր օգտագործելու և Արցախի բնակչությանը թունավորելու գործում: Դեռևս խորհրդային տարիներին, նրանք պարբերաբար թունավորում էին Ստեփանակերտի ջրամատակարարման ցանցը: Ղարաբաղը ժամանակին առաջին տեղն էր զբաղեցնում բնակիչների երկարակեցության մակարդակով: 1970-1980 թվականներին քաղցկեղով հիվանդների թվով Անդրկովկասում Արցախը զբաղեցնում էր վերջին տեղը:  89 թվականին` 2-րդ տեղն էր: Ադրբեջանի իշխանությունները մեÖ € ջրային պաշարները թունավորել էին և մարդիկ հիվանդացել էին»,-ասաց Դավիթ Բաբայանը:

 

Մանրամասն՝ armenpress.am

Նույն շարքից