Այսօր երեկոյան Ռուսաստանում անհասանելի է դարձել ամենամասսայական վիդեոհոսթինգը՝ YouTube-ը:
Տեղադրված արգելափակող հայտարարության համաձայն՝ հասանելիությունը սահմանափակվել է ՌԴ կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և մասսայական հաղորդակցման հսկողության դաշնային ծառայության («Ռոսկոմնադզորի») կողմից:
Ավելի ուշ գերատեսչությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ «իրենց և YouTube-ի համագործակցությունը չի ենթադրում ռեսուրսի ամբողջական արգելափակում» և որ իրենք խնդիրներից տեղյակ չեն:
Նշվում է, որ ներկայում YouTube-ը Ռուսաստանի տարածքում աշխատում է բնականոն ռեժիմով: