Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի թիվ 3 մանկական հիվանդանոցի հարակից ձորակում տղամարդու կախված դի կա:
Այս պահին ժամանել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը` վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները: Ոստիկաններն ոււ քննիչները ծառից կախված հայտնաբերել են Երևանի բնակիչ, 25-ամյա Հայկ Հովհաննիսյանին:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ կախված տղամարդը կասկածվում էր այսօր առավոտյան Մաշտոց վարչական շրջանում քույր և եղբայր` Շողիկ և Շավարշ Արմենակյաններին սպանելու մեջ:
Մանրամասները`shamshyan.com կայքում: