Հասարակություն 

Տարբեր անվանակարգերում ներկայացված թեկնածուներ, չկարողանալով մերվել իրենց իրական վարկանիշի հետ...

analitik.am

Հարգելի ընթերցողներ.

 

Վերջին օրերին Xnews.am կայքի խմբագրության կողմից հայտնաբերվել և կանխվել են քվերակության արդյունքների վրա ազդելուն միտված մի քանի փորձեր:

 

Պարզվում է, տարբեր անվանակարգերում ներկայացված թեկնածուներ, չկարողանալով մերվել իրենց իրական վարկանիշի հետ փորձում են տարբեր զեղծարար միջոցներով ավելացնել սեփական անձի օգտին քվեարկած ձայների քանակը:

 

Չնայած նրան, որ այդ փորձերը ժամանակին կանխվում են և մենք գործածում ենք նորանոր պաշտպանության միջոցներ խարդախության դեմ, զեղծարարությունները կրում են շարունակական բնույթ և կա մտավախություն, որ քվեարկության վերջնական արդյունքները հնարավոր է չարտացոլեն իրական պատկերը:

 

Հաշվի առնելով վերոգրյալը, նաև հաշվի առնելով բոլոր առկա բողոքները և որպես ապացույց, որ մենք կողմնակից ենք միայն արդար մրցակցության և ոչ մի թեկնածուի հաղթանակում շահագռգռված չենք, Xnews.am կայքի խմբագրությունը հայտարարում է «Xnews.am քվեարկություն» մրցույթի դադարեցման մասին:


Ավելի վաղ, analitik.am-ը նշել էր, որ  մեր ունեցած տեղեկություններով, Xnews.am լրատվական կայքը պատկանում է ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանին: Կայքի խմբագրությունից մեզ հայտնեցին, որ կայքը պատկանում է ՀՀ քաղաքացիներին:

Նույն շարքից