«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն է տարածվել, թե ԲՀԿ-ից դուրս եկած Վահան Բաբայանի Ռեֆորմիստական կուսակցությունում կհանգրվանի առանց քաղաքական տանիքի ու կուսակցության մնացած Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն։
Նա ԲՀԿ խմբակցության պատգամավոր է և 2015-ի հայտնի դեպքերից հետո դուրս է եկել ԲՀԿ-ից։ Կարապետյանը կտրականապես հերքել է լուրերը.
«Ես ոչ մի կուսակցության հետ գործ չունեմ, ոչ մի կուսակցություն էլ չեմ մտնի, ես նախագահի կողքին կանգնած եմ ու կանգնելու եմ»»,– թերթի փոխանցմամբ ասել է Կարապետյանը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում