Հասարակություն 

Հնդկաստանն ու Միացյալ նահանգները պայմանագիր են ստորագրել միջուկային համագործակցության վերաբերյալ

Ինչպես տեղեկացնում է Mixed News լրատվական կայքը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել են  միջուկային տեխնոլոգիաների մասին ամերկա-հնդկական համաձայնագիրն, որն ըստ Մոնդիի, հնարավորություն կընձեռի երկրի տնտեսությունն ապահովել անհրաժեշտ էլեկրաէներգիայով ու միլիոնավոր քաղաքացիներին կփրկի աղքատացումից:

 

 

Պայմանագրով ԱՄՆ էներգետիկ կազմակերպություններն իրավունք են ստանում խաղաղ նպատակներով Հնդկաստան ներկրել միջուկային տեխնոլոգիաների նմուշներ՝ ատոմային էլեկտրակայանների ու ռեակտորների գործարկման համար: Գործարքի արժեքը գնահատվում է 182 միլիոն դոլար:

 

Ներկայումս Հնդկաստանի ատոմային էլեկրակայանները տալիս են երկրի էլեկտրաէներգիայի միայն 3 տոկոսը, իսկ նոր ռեակտորները հնարավորություն կընձեռեն մինչեւ 2050թ.-ը բավարարել երկրի պահանջարկի շուրջ 25 տոկոսը:

Փաստորեն, երկարատեւ ընդմիջումից հետո Հնդկաստանը քայլ է կատարում ամերիկա-հնդկական հարաբերությունների կարգավորման ասպարեզում:

 

 

Նույն շարքից