«168 ժամ» թերթը գրում է. «Հարկային օրենսգիրքը դեռ չընդունված՝ արդեն քննադատության է արժանանում մասնագետների կողմից։ Մասնագետներն ասում են, որ այն ծանրացնելու է միջին խավի հարկային բեռը՝ եկամտային հարկի մասով։
Դրույքաչափերը որոշակի փոփոխություն են նախատեսում, մինչև 120 հազար դրամ աշխատավարձ ստացողների դեպքում անգամ նվազեցում կա՝ 24.4%-ից 23%: Փոխարենը՝ 2 տոկոսային կետով բարձրացել է 120 հազարից բարձր աշխատավարձի հարկման դրույքաչափը (26%-ից 28%)։
Սակայն ամենամեծ գաղտնիքը թաքնված է շեմի մեջ: Հարկային օրենսգրքով առաջարկվում է 28%-ով հարկվող աշխատավարձի շեմն իջեցնել մինչև 1 մլն դրամ (ներկայումս շեմը 2 մլն է)։ Ու ստացվում է, որ 1 մլնից 2 մլն դրամն ընկած հատվածը հարկվում է ոչ թե 26, ոչ էլ անգամ 28, այլ 33%-ով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում