Ռազմական գլխավոր 

Պետք չէ խոսել այդ դիրքերի մասին, քանի դեռ այս կամ այն ձևաչափով գործողություններ կարող են իրականացվել. Արծրուն Հովհաննիսյան

Թաթուլ Հակոբյանի տարածար տեղեկությունները մի քանի պատճառներով  այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ արձագանքելով լրագրող Թաթուլ Հակոբյանի հրապարակմանը. «Նախ ասեմ, որ վերջին անգամ եմ անդրադառնում այս հարցին և այլևս այս մասին չեմ խոսելու, որովհետև, երբ մարտական գործողություններն այս կամ այն ձևաչափով շարունակվում են, երբ այս կամ այն տարածքի մասով որոշակի գործողություններ կարող են լինել, նման մանրուքներ քննարկելը կարող է լրջորեն վնասել գործին»,-ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ վերջին 20 տարվա ընթացում դիրքային բարելավումները միշտ եղել են ի օգուտ հայկական կողմի:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ է կարցրել հայկական կողմը՝ ՀՀ ՊՆ խոսնակն ասաց, որ չի ընդունում «կորցնել» բառը, քանի որ դա ժամանակավոր բնույթ է կրում, իսկ առհսարակ դիրքային փոփոխություններ միշտ էլ եղել են. «Թաթուլ Հայոբյանը նշել է տերմինները, որոնք ընդհանրապես չի կարելի կիրառել: Խոսում է հենակետերի մասին,սակայն այնտեղ մեկ հենակետ է, իսկ եթե նկատի ունի ջոկային դիրքերը, ապա իր ունեցած տեղեկությունները մոտ են իրականությանը: Պետք է հասկանալ, որ նույնիսկ այդ հասարակ տերմիններով իրավիճակ է ստեղծվում»:
Հովհաննիսյանի խոսքերով, արդեն ապրիլի 4-ին պաշտոնապես հայտարարվել էր, որ ինչ-որ բան դեռ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, բայց հիմա պետք չէ այդ մասին մանրամասնել:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը խոսեց նաև Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարության մասին, որ միայն Թալիշի ուղղությամբ հայկական կողմը կորցրել է 7 միլիոն քառակուսի մետր տարածք: Հովհաննիսյանը մասնավորապես նշեց, որ լուրջ չէ նստել և քարտեզի վրա հաշվել տարածքը, էլ ավելի անլուրջ է դառնում, երբ դա արվում է Google-ի քարտեզով. «Ես հարգում եմ Ժիրայր Սեֆիլյանին և նրա կողքը կանգնողներին, որոնք երկարամյա զինվորական ծառայություն են անցել: Բայց պետք չէ տրվել մանիպուլացիաների, որովհետև տարրական ռազմական հմտությունները պահանջում են մի քանի կանոնների պահպանում: Եթե քարտեզ է ներկայացվում, պետք չէ խառնել հյուսիսն ու հարավը: Նրանք ասում են, որ տեղում չեն եղել, սակայն հաշվարկներ են անում: Զինվորականը գիտի, որ հաշվարկներ կատարելիս պետք է լինի տեղում»:

Խոսելով երեկ՝ մայիսի 13-ին Թալիշի և Մարտակերտի ուղղություններով տեղի ունեցած սրացումների մասին՝ Հովհաննիսյանն ասաց, որ Պաշտպանության բանակն արդեն հայտնել է այդ մասին, առավոտյան համեմատաբար հանգիստ է եղել, սակայն կրակոցներ պահպանվել են: Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա նա ասաց, որ այդ մասին տեղեկություններ  դեռ չունի:

Նույն շարքից