Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում Հայաստանի ազզգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է մրցաշրջանի լավագույն աջ կիսապաշտպան: Նա ստացել է ձայների 57 տոկոսը՝ առաջ անցնելով Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Կինգսլի Կոմանից:
Հավելենք, որ այս մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 51 խաղի, դարձել է 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ: