Քաղաքական գլխավոր 

Մենք հասկանում ենք, թե ինչ մեթոդներով կարող ենք Ղարաբաղում իրավիճակը հանգստացնել. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ պետք չէ նյուանսներ փնտրել Ադրբեջանին զենք վաճառելու հարցում. Ռուսաստանն այլ երկրների հետ ռազմա-տեխնիկական համագործակցությունն իրականացնում է պահպանելով միջազգային իրավական նորմերը:

«Պետք չէ նյուանսներ փնտրել՝ փորձելով  այլ իմաստներ գտնել: Դուք գիտեք, որ Ռուսաստանն այլ երկրների հետ ռազմա-տեխնիկական համագործակցությունն իրականացնում է միջազգային իրավական նորմերի համաձայն»,-ասել է Զախարովան՝ Ռուսաստանի կողմից Ադրբբեջանին զենք վաճառելու մասին հարցին պատասխանելով:

«Մենք հիանալի հասկանում են Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված իրավիճակի լրջությունը և  գիտենք, թե ինչ մեթոդներով կարող ենք իրոք հանգստացնե իրավիճակը: Այդ մեթոդն առաջին հերթին քաղաքական-դիվանագիտական կարգավորումն է»,-հավելել է նա:

Նույն շարքից