Այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոգեբան Սամվել Խուդոյանը նշեց, որ Հայաստանում ավելացել է այն տղամարդկանց թիվը, որոնք մեկից ավել ընտանիք ունեն և կարծիք հայտնեց, որ դա պայմանվորված է տղամարդկանց թվի նվազումով:
Նա նաև ասաց, որ այսօր տղամարդիկ հիմնականում ուշ են ամուսնանում և որպեսզ կին ընտրում են իրենցից տարիքով շատ փոքրերին, այսինքն զույգերի տարիքային տարբերությունը մեր օրերում շատ է:
Խուդոյանի խոսքերով, պայմանավորված սոցիալական ծանր պայմաններով, նվազել է նաև այն ընտանիքների թիվը, որոնք մեկից ավել երեխա ունեն: Ընդ որում, այն ընտանիքները, որոտեղ մեկ երեխա կա, նույնպես ստիպված են լինում շատ խնդիրներ հաղթահարել: