Հասարակություն 

Պուտին. Ռուսաստանի ստրատեգիական նպատակը տնտեսական աճի տեմպերն են

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ռուսաստանի ստրատեգիական նպատակները մնում են անփոփոխ:

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նշելով որ անհրաժեշտ է ապահովել տնտեսական ու աշխատանքի արտադրողականության աճի տեմպերը:

Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանը արտաքին ազդակներին կարող է դիմակայել միայն տնտեսական ու ֆինանսական ինքնուրույնության ապահովման պարագայում:

 

 

Նրա խոսքերով, ամենագլխավորը՝ մարդն է, ուստի ամեն ինչ պետք է նվիրել այդ գաղափարին, անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել մանր ու միջին բիզնեսի զարգացման համար ու բացառել չինովնիկների կողմից բիզնեսին խոչընդոտելու ու նրա հաշվին բարգավաճելու միտումները:

Վերջում նա հրահանգել է առանձնակի ուշադրություն դարձնել պարենային շուկային ու վերահսկողություն հաստատել առաջին անհրաժեշտության ապրանքների գների տատանումներին:

 

 

Նույն շարքից