Այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ մենք արական մշակույթի պատկանող ազգ ենք և մեր երեխաների համար շատ կարևոր է հոր դաստիարակությունը, սակայն այս հարցում որոշակի բաներ խախտվել են, քանի որ շատ ընտանիքներում այսօր հայրերը բացակայում են՝ գտնվում են արտերկրում:
Նրա խոսքերով, Հայաստանում ամեն մի երրորդ ընտանիքի հայրն արտերկրում է, ինչն էլ լրջորեն վտանգում է ընտանիքի ամրությունը և կասկածի տակ է դնում լավ սերունդ ունենալը:
Հայաստանում ընտանիքի ամրությունը վտանգված է. սոցիոլոգ