Հասարակություն 

YouGov-ը կազմել է մոլորակի ամենահարգված տղամարդկանց ցանկը

YouGov հետազոտական ընկերության վարկածով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնվել է մոլորակի ամենահարգված տղամարդկանց տասնյակում, այս մասին գրում է  Daily Mail-ը՝ հավելելով, որ անցած տարի Պուտինը զբաղեցնում էր 11-րդ հորիզոնականը:

Տասնյակը գլխավորում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ում հաջորդում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Չինաստանի առաջնորդ Ծի Ցզինպինը:

Լավագույն տասնյակում հայտնվել են նաև Ջեկի Չանը, գիտնական Սթիվեն Հոքինգը, դալայ լաման, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, Հնդկաստանի վարչապե Նարենդրա Մոդին, Մարկ Ցուկերբերգը և Alibaba Group-ի ղեկավար Ջեկ Ման:

Նույն շարքից