Առաջիկա երեք օրերին հանրապետության տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում: Այս մասին հայտնել է ԱԻՆ հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ըստ նրա՝ մայիսի 14-ից սկսած Հայաստան ներթափանցում են արևադարձային տաք օդային զանգվածներ. «Լեռնային մարզերում ցերեկը այն կհասնի +20…+22, նախալեռնային գոտիներում +26…+29, հովտային գոտում +30…+32, իսկ մայիսի 16-18-ին օդի ջերմաստիճանի էական փոփոխություններ չեն կանխատեսվում: Երևանում առաջիկա 5 օրն օդի ջերմաստիճանը գիշերը կտատանվի +13…+15, ցերեկը +28…+30 աստիճանի սահմաններում»,-ասել է նա: