Գիտություն Հասարակություն 

10 փաստ լեռների մասին (լուսանկարներ)

analitik.am

ՄԱԿ-ի 57-րդ Գլխավոր ասամբլեայի 2003թ. որոշմամբ դեկտեմբերի 11-ին նշվում է Լեռների միջազգային օրը, գրում է РИА Новости-ն։

 

1. Երկրի վրա կա առնվազն 100 լեռ, որոնց բարձրությունը ծովի մակարդակից գերազանցում է 7.200 մ-ը։ Դրանք բոլորը գտնվում են Կենտրոնական և Հարավային Ասիայում։

 

2. 100 ամենաբարձր լեռների ընդհանուր բարձրությունը մոտ 754.5 կմ է։ Այդ բարձրությունից կարելի է տեսնել մոտ 3,19 հազ. կմ հեռավորության վրա գտնվող օբյեկտը. դա միևնույն է, թե Նյու Յորքից դիտեն Լոս Անջելեսը։

 

3. Էվերեստ լեռան բարձրությունը 8.848 մ է։ Դա համեմատելի է Երկրի օզոնային շերտի հաստության հետ, սակայն մոտ 4 անգամ քիչ է առավելագույն բարձրությունից, որից երբևէ թռչել է մարդը։

4. Աշխարհի ամենաբարձր լեռը, որը դեռ չի նվաճվել մարդու կողմից, համարվում է Գանգկհար Պուենսում լեռը Բութանում՝ ծովի մակարդակից 7.570 մ բարձրության վրա։

5. Ըստ որոշ տվյալների՝ մարդիկ առավել հաճախ նվաճում են Մոնադնոկ լեռը՝ ամերիկյան Նյու Հեմփշիր նահանգում։ Դրա բարձրությունը 965 մ է։

6. Երկրի ամենախոշոր հրաբուխը հավայան Մաունա Լոան է։ Դրա ծավալը գնահատվում է մոտ 75 հազ. խ/կմ. դա նշանակում է, որ դրանում ամբողջությամբ կտեղավորվեր Կասպից ծովը և ոչ միայն։

 

7. Մաունա Լոայի «ստորջրյա» հատվածի բարձրությունը 4.169 մ է։ Դա Դուբայի «Բուրջ Խալիֆա» 5 աշտարակների չափ է՝ իրար վրա դրված։

 

8. Մաունա Լոայի իրական բարձրությունը՝ «ստորջրյա» հատվածից մինչև ամենաբարձր կետը, կարող է հասնել 17 հազ. կմ-ի։

9. Երկրի ամենաբարձր ակտիվ հրաբուխը Չիլիի Օխոս դել Սալադո լեռն է՝ 6.893 մ բարձրությամբ։

10. Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Վիչիպրուֆ քաղաքը վստահեցնում է, որ իր համանուն լեռն ամենափոքրն է աշխարհում։ Դրա բարձրությունը 43 մ է։ Լեռների վերաբերյալ համընդհանուր որոշում գոյություն չունի, սակայն շատ երկրներում լեռ են համարվում ավելի քան 609 մ բարձրությամբ օբյեկտները։ 

Նույն շարքից