Միջազգային Հասարակություն 

Իտալիայում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

 

Ինչպես տեղեկացնում է  INTERFAX.RU գործակալությունը, խորհրդարանի պատգամավորներից ու Իտալիայի պրովինցիաների ներկայացուցիչներից բաղկացած 1009 անդամ ունեցող ընտրական կոլեգիան այդպես էլ չի կարողացել ընտրել Իտալիայի նախագահ:

 

Թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել հավաքել պահանջվող ձայների 2/3-ը: Բացի այդ ընտրողների 1/3-ն ընդհանրապես իր ձայները չի տվել ոչ մի թեքնածուի:

 

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իտալիայի վարչապետ ու Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մատեո Պենցին կոչ է արել ընտրել իր թեքնածուին:

 

Հիշեցնենք, որ երկրի նախկին նախագահ Ջորջո Նապոլիտանոն հունվարի 14-ին հրաժարական էր տվել:

Իտալիայի նախագահը համարվում է երկրի, ազգային միասնության ու սահմանադրության պաշտպանը, սակայն նրա պաշտոնն Իտալիայում կրում է սիմվոլիկ բնույթ: Նախագահը պաշտոնավարում է 7 տարի:

 

 

 

Նույն շարքից